«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայության մասին:
«Արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի մեծ ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին», միանշանակ այո։ Հիմա մենք գոնե ամեն տարի հանդիպում ենք։ Ես ստիպված էի սպասել երկար տարիներ, մինչև ես կարողացա խաղալ
«Մանչեսթերյան» դերբիում։ Հիմա ամեն ինչ մի քիչ փոխվել է։ Իհարկե, «Մանչեսթեր Սիթին» դարձել է ավելի լավը համեմատ իմ ժամանակների հետ։
Կարծում եմ ՝ ֆուտբոլը շատ բանով փոխվել է։ Ամեն պահ քննարկվում է, որ խաղը դարձել է ավելի տեխնիկական և տակտիկական, քան ֆիզիկական։
Բայց Դերբին, դա դերբի է։ Մենք պատրաստ ենք նրան, ինչ տեղի կունենա», – ասել է Սուլշերը «Sky Sports»-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ «Մանչեսթերյան» դերբին տեղի կունենա այսօր`21:30-ին։

Facebook Comments