Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2:1 հաշվով պարտվել է «Ման․ Յունայթեդին»։

Այսպիսով, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար այս մրցաշրջանի մեկնարկը վատագույնն էր իր մարզչական կարիերայի պատմության մեջ։ Այս մասին տեղեկացնում է OptaJose-ը։

«Ման․ Սիթին» Անգլիայի առաջնությունում վաստակած 32 միավորով այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, և առաջատար «Լիվերպուլին» զիջում է 14 միավորով։

Facebook Comments