Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին»: Հանդիպումն ընթացել է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց «Ռեալի» հաղթանակով(2:0): Այս հաղթանակը «Ռեալի» համար 1700-րդն էր Լա լիգայում, ինչը թույլ տվեց «սերուցքայիններին» դառնալ առաջին ակումբը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ, որը հասել է այդ ցուցանիշին:

Պրիմերայում հաղթանակների թվով Արքայական ակումբի ամենամոտ հետապնդողը` «Բարսելոնան» է(1646): Հաջորդ տեղում են` «Ատլետիկոն»(1292)«Ատլետիկը»(1239) և «Վալենսիան»(1231)։

Facebook Comments