«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը կարծում է, որ «քաղաքայինների» խնդիրների պատճառներից է պաշտպաններ Էյմերիկ Լյապորտի և Ջոն Սթոունզի վնասվածքները։

«Վնասվածքները շատ վատ են անդրադառնում «Ման․ Սիթիի» նման ակումբների խաղի վրա, հատկապես երբ շարքից դուրս են գալիս մեկ դիրքի խաղացողներ։

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ հիանալի խաղացող է Էյմերիկ Լյապորտը, և թե ինչ կարևոր դեր է խաղում նա գրոհներ սկսելուց։ Իհարկե, մենք չենք վհատվում։ Ունենք մի շարք խաղացողներ, որոնք ցանկացած պահի կարող են փոխարինել նրան։

Բայց այսքանից հետո վնասվածք է ստանում Սթոունզը, և մենք մնում ենք միայն մեկ կենտրոնական պաշտպանով։

Վատ է, որ մենք այսքան հետ ենք մնում առաջատարից։ Սակայն պետք է հիշենք, որ սա դեռ մրցաշրջանի մեկնարկն է»,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում The Sun պարբերականը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here