«Մոնակոյի» ֆուտբոլիստ Տիմուե Բակայոկոն «Ամյենի» հետ խաղի ընթացքում (3:0) տեսնելով լուսատախտակին փոխարինվող ֆուտբոլիստի 14 համարը շտապել է դուրս գալ խաղադաշտից, որպեսզի տեղը զիջի խաղընկերոջը։ Հասնելով փոխարինման համար նախատեսված հատվածին մարզիչը հուշել է ֆուտբոլիստին, որ փոխարինվողը նա չէ այլ մեկ այլ ֆուտբոլիստ։ Բակայոկոն մոռացել էր, որ հանդես է գալիս 6 համարի ներքո։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը առաջին անգամ երբ հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում, խաղում էր հենց 14 համարի ներքո։

Facebook Comments