«Բարսելոնայի» նախագահ Խոսեմ Բարտոմեուն պատասխանել է Էռնեստո Վալվերդեի կատալոնական ակումբի ղեկին հաջորդ մրցաշրջանում մնալու հետ կապված հարցից․

«Վայվերդեյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, բայց կա նաև տարբերակ, ըստ որի գարնանը (2020թ․ գարուն – խմբ․) պայմանագիրը կարող է խզվել։ Այդ սկզբունքով ենք աշխատում բոլոր մարզիչների հետ։

Իսկ ինչ վերաբերվում է իր պայմանանագրին, որոշումը կամ նա պետք է ընդունի, կամ մենք։ Բայց այդ որոշումը կախված է բազմաթիվ գործոններից; Ռայկարդը մեզ մոտ աշխատել է 5 տարի, Գվարիդոլան՝ 4, Լուսին էնրիկեն՝ 3։ Ոչինչ չի բացառվում (ակնարկում է այն մասին, որ 3 տարին բավական է Վալվերդեի համար – խմբ․)» , – ասել է Բարտոմեուն։

Էռնեստո Վալվերդեն Բարսելոնայում է աշխատում 2017 թ․ մայիսից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կապտա-նռնագույնների նախկին պաշտպան, Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիր Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան» «ԵՎՐՈ 2020»-ի ավարտից հետո։

Facebook Comments