«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ այս պահին իր թիմը չի կարող հավասար մրցել եվրոպական ֆուտբոլի գրանդների հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» լավ է պաշտպանվում և գերազանց է խաղում հակագրոհների ժամանակ: Մենք պետք է ընդունենք դա։ Սա այն մակարդակն է, որին բախվում ենք «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալի» կամ «Յուվենտուսի» հետ հանդիպումներում: Դրանք ակումբներ են, որոնց հետ մենք խաղում ենք, և իրականությունն այն է, որ այս պահին, հնարավոր է, մենք չենք կարող մրցակցել նրանց հետ։ Մենք պետք է գիտակցենք դա, առաջադիմենք և առաջ շարժվենք», – մարզիչի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայում երրորդ տեղում է ՝ առաջատար «Լիվերպուլից» հետ մնալով 14 միավորով:

Facebook Comments