Քչերը գիտեն, որ Տիագո Սիլվան տուբերկուլյոզով էր հիվանդացել, բժիշկները ասեցին, որ կյանքին վտանգ է սպառնում և պետք է մոռանա կարիերայի մասին: Սիլվան կյանքի ու մահվան կռիվ է տվել և հաղթել է: Ավելի մանրամասն խոսենք:
Եվրոպական փորձի և խաղային պրակտիկայի համաի նա 2006թ տեղափոխվեց «Դինամո Մոսկվա»: Նրա գործակալը` Ժորժե Մենդեշը ակտիվորեն համագործակցում էր «Դինամոյի» ղեկավարությաբ հետ: Բազում ֆուտբոլիստներ Պորտուգալիայի առաջնությունից տեղափոխվեցին «Դինամո», այդ թվում`Տիագո Սիլվան: «Պորտույում» անցկացրած տարիներին նրա մոտ գրիպի նշաններ էր ի հայտ գալիս, բայց հետո պարզ դարձավ, որ բրազիլացում մոտ ավելի լուրջ խնդիրներ կա: «Դինամոյի» մարզական հավաքի ժամանակ ակումբի բժիշկները Տիագոյի մոտ նկատեցին թուլություն և ոչ բավարար ֆիզիկական ուժ: Բժիշկական հետազոտությունները շոկային էին, նրա մոտ հայտնաբերվեց տուբերկուլյոզ: Տիագոյի առողջությունը արագ վատացավ: Տուպերկուլյոզը խորացել էր, որը վտանգում էր ոչ միայն իր կարիերայի, այլ նաև իր կյանքի համար: Նա հիվանդանոցում բժշկական կուրսեր էր անցնում: Տիագոն հիշում է այդ դեպքը:

«Ես պառկած էր հիվանդանոցում 6ամիս շարունակ, իր մայրը ասում էր, որ ես հիվանդի նման չեմ, բայց իմ մոտ չէր ստացվում նույնիսկ մահճակալիցս հելնել: Ես ամեն օր ընդունում էի 10-15 հաբեր և սրսկումներ էին կատարում: Բժիշկները ասում էին եթե անցներ երկու շաբաթ ես կմահանայի»:

Արդյունքում հիվանդությունը, որի բուժումը տևում է 3 ամիս, ձգձգվեց մինչև 1տարի: Դրանից հետո ֆուտբոլի մասին նույնիսկ խոսելն է ավելնորդ: Բժիշկը ասում էր, որ պետք չէ սպասել թե Տիագոն կվերադառնա և կշարունակի կարիերան: Բայց երկարատև բուժումը տվեց իր արդյունքները: Տիագոն ոչ միայն հաղթող դուրս եկավ հիվանդությանը, այլ իր մեջ ուժ գտավ պրոֆեսիոնալ ֆուտբոլ վերադառնալու համար: Սիլվան իր կարիերան սկսեց 0-ից բրազիլական «Ֆլումինենսե» տեղափոխվեց: Նա կարողացավ իր նախկին խաղամակարդակին հասնել և ավելի ուժեղ ֆուտբոլ էր խաղում, կարծես ոչինչ չէր պատահել նախկինում: Նա իր կյանքի կարևոր հաղթանակին արդեն հասել է և հիմա գտնվում է իր փառքի գագաթնակետին: Կյանքի համար կռիվ տվող տղան դարձավ իսկական չեմպիոն, չեմպիոն` կյանքի հանդեպ:

Facebook Comments