Այսօր հայտնի դարձավ, որ «Լոռի» ՖԱ-ն և կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Լոռիի» կազմում 27-ամյա Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Facebook Comments