Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիցելը դեմքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև այս տարվա ավարտը, հաղորդում է գերմանական ակումբի թվիթերյան էջը։

Խաղացողը վնասվածքը ստացել է տանը սայթաքելու հետևանքով։ Վերջինս բարեհաջող վիրահատության է ենթարկվել։

Վիտսելը դորտմունդյան թիմ է տեղափոխվել 2018 թվականին։

Facebook Comments