«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հայտնում է «L’Equipe» պարբերականը։

Համաձայն աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» ձմռանը ցանկանում է հզորացնել թիմի պաշտպանության կենտրոնը և արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը իսպանական գրանդի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Facebook Comments