Դեկտեմբերի 18-ին կայանալիք «Էլ Կլասիկոյի» գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդոր Էրնանդես Էրնանդեսը։ Էրնանդեսին այդ խաղում կօգնեն Թեոդորո Սաբրինո Մագանը և Խոսե Էնրիկե Պերես Նառանխոն։ VAR համակարգին հետևող տեսամրցավարն է լինելու Ռիկարդո դե Բուգրոս Բենգոէչեչան, նրար օգնելու է Խոն Նույնյես Ֆերնանդեսը։

Էրնանդեսի համար այս կյասիկոն կդառնա 4-րդը կարիերայում։ Նա «Էլ Կլասիկոներում» երկու անգամ հասցրել է խաղադաշտից հեռացնել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ 2015/16 մրցաշրջանի «Կամպ Նոուի» և 2016/17 մրցաշրջանի «Սանտիագո Բեռնաբեուի» խաղերում։ 2015/16 մրցաշրջանի խաղում նա նաև չեղարկել է Գարեթ Բեյլի «Բարսելոնայի» դարպասը խփված գնդակը։

Facebook Comments