ՀՖՖ կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 4-ին կայացած նիստում որոշում է կայացրել տուգանել «Արարատ-Արմենիաին» և «Փյունիկին» համապատասխանաբար 50,000 և 250,000 դրամով։ ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձանագրության մեջ ասվում է․

  • 30/19/19թ. «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (ԲԽ-043) խաղի մասին (Ավտանգությունը չապահովելու (Հանդիսատեսի զննումը չէր կատարվել))
  • ՈՐՈՇԵՑԻՆ՝ 30/19/19թ. «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (ԲԽ-043) խաղին (Ավտանգությունը չապահովելու, հանդիսատեսի զննումը չկատարելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել 50000 ՀՀ դրամ
  • 30/19/19թ. «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (ԲԽ-043) խաղի մասին (Խաղի ժամանակահատվածում հյուր թիմի երկրպագուների վառվել է 6 ֆայեր և դեպի խաղադաշտ նետվել է 2 ճայտրուկ, որոնցից մեկը դիպել է գնդակ մատակարարող երեխային)
  • ՈՐՈՇԵՑԻՆ` 30/19/19թ. «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (ԲԽ-043) խաղին (խաղի ժամանակահատվածում հյուր թիմի երկրպագուների կողմից 6 ֆայեր վառելու և 2 ճայտրուկ դեպի խաղադաշտ նետելու, որոնցից մեկը գնդակ մատակարարող երեխային դիպչելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ին տուգանել 250000 ՀՀ դրամ

Նախկինում նման ևս մեկ դեպք էր գրանցվել «Փյունիկի» խաղի ժամանակ («Փյունիկ» և «Լոռի» ֆուտբոլային խաղի ժամանակ «Red Eagles» երկրպագուական շարժման մասնակիցները ֆայերներ էին վառել խաղի ընթացքում արտահայտելով իրենց բողոքը ՀՖՖ ղեկավար կազմի՝ մասնավորապես Արմեն Մելիքբեկյանի գործունեության հետ կապված) որից հետո կարգապահական կոմիտեի որոշմամբ «Փյունիկ» ՖԱ տուգանվել էր 100,000 դրամով։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here