«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերը աջակցել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին և նրան համեմատել «Յուվենտուսի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

« Այո, այս երկուսին կարելի է հեշտությամբ համեմատել միմյանց հետ։ Ռեշֆորդը և Ռոնալդուն ունեն լավ տեխնիկա, ֆիզիկական հիասքանչ պատրաստվածություն և հմտություններ։

Այս տղան ունի բոլոր հնարավորությունները աշխարհի լավագույն խաղացողներից մեկը դառնալու համար։ Պետք է հուսալ, որ Ռեշֆորդը կշարունակի հանդես գալ այսպիսի տեմպով։

Չեմ ցանկանում խոսել նրա գոլերի քանակից: Քանի դեռ նա դաշտում լավ դիրքեր է զբաղեցնում, միշտ ուղղված կլինի դարպասին, պահեր կստանա և գոլեր կխփի»,- ասել է Սուլշերը։

Facebook Comments