ՊՍԺ-ի ղեկավարությունը կողմնորոշվել է, թե ով կփոխարինի Նեյմարին, եթե վերջինս այդուամենայնիվ թիմը լքելու որոշում կայացնի։

Ինչպես հաղորդում է France Football-ը՝ փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն մտադիր է իրականացնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեի տեղափոխությունը։

Համաձայն աղբյուրի՝ ֆրանսիական գրանդը ակտիվ է լինելու հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշենք, որ Մանեն «Ոսկե գնդակ»-2019 մրցանակաբաշխության ժամանակ հայտնվել է տարվա լավագույն խաղացողների քառյակում։

Facebook Comments