Այսօր ֆուտբոլի միջազգային տոնն է: Ֆուտբոլը դարձել է մարդկության լավագույն զբաղմունքներից մեկը: Բրազիլիայում ասում են մարդիկ ծնվում են գնդակով: Ֆուտբոլը գերել է միլիոնավոր մարդկանց: Խաղ, որը առաջացնում է էմոցիաներ, ցնծություն, ուրախություն, տխրություն և մեծ հաղթանակներ: Սա պարզապես խաղ չէ, սա մոլորակի լավագույն սպորտաձևն է: Ֆուտբոլը ապրելակերպ է: Անկախ տարիքից, ազգությունից, ռասայից և բազում այլ խնդիրներից Ֆուտբոլը խաղ է, որը միավորում է բոլորին:

Այս տոնին նվիրված անդրադարձ կկատարենք ֆուտբոլային ամենաուշագրավ դրվագներին:

Միլանյան այն ժամանակվա հզոր դերբիներից մեկը: Երկրպագուները ճայթրուկներ էին նետել դաշտ, խաղը դադարեցվել էր: Այս նկարում կարող եք տեսնել ընկերության վառ օրինակ` Մատերացիից և Ռուի Կոշտայից, չնայած, որ նրանք համարվում էին թշնամի ակումբների ֆուտբոլիստներ:

Անդրես Ինյեստան նշում է իր գոլը «Չելսիի» դարպասը, որը ՉԼ եզրափակչի ուղղեգիր պարգևեց «Բարսելոնային»:

Մաուրիսիո Պոչետինոյի ռեակցիան, երբ «Տոտենհեմը» հաղթեց «Այաքսին» և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

«Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբան իրացնում է 11մ հարվածը և ակումբը պատմության մեջ առաջին անգամ տիրանում է Չեմպիոնների Լիգայի գավաթին:

Ժոզե Մոուրինյոյի էմոցիաները մրցավարի սուլիչից հետո: «Ինտերը» տանը հաղթեց «Բարսելոնային»(3-2):

Մարչելո Լիպպին Իտալիայի ազգային հավաքականւ հետ տիրացավ Աշխարհի առաջնության գավաթին:

Ուեյն Ռունին շրջադարձ հարվածով գրավում է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Սա նրա և առհասարակ այս դերբիի ամենագեղեցիկ գոլերից մեկն էր:

Մաուրիցիո Սարրին իր կարիերայի առաջին գավաթի հետ: Նա մինչ այս պահը չուներ գեթ մեկ նվաճում ակումբային կարիերայում:

Կլաուդիո Ռանիերի` «Լեսթերյան» հեքիաթի արարիչը: Ռանիերին շոկի ենթարկեց ամբողջ անգլիական ֆուտբոլը` հաղթելով ԱՊԼ-ն և «Լեսթերի» հետ մասնակցելով ՉԼ-ին:

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին իր հրաժեշտի խաղին: Հավատարմության խորհրդանիշը, Հռոմի կայսրը ամբողջ կարիերան անցկացրեց «Ռոմայում» վայելելով երկրպագուների սերն ու հարգանքը:

Ռամոսի գոլը «Ատլետիկոյին»: 92:48 րոպե,որը մտել է պատմության մեջ:

«Բարսելոնա»-«ՊՍԺ» 6-1: Սերխիո Ռոբերտոն խփում է այս պատմական գոլը: Սա 21-րդ դարի լավագույն քամբեկներից մեկն էր:

Տիպիկ «Էլ կլասիկո», որն առանց այսպիսի կռիվների անհնար է պատկերացնելը:

Անդրեյ Շևչենկոն հստակ իրացնում է 11մ հարվածը, իսկ «Միլանը» տիրանում է Չեմպիոնների Լիգայի գավաթին:

Դավաճանությունը ֆուտբոլում չի ներվում: Ռոյսը հրաժարվում է սեխմել Լևանդովսկու ձեռքը:

Սիրեք ֆուտբոլը, խաղացեք ֆուտբոլ, ապրեք ֆուտբոլով…

Facebook Comments