Անգլիական «Տոտտենհեմ Հոթսպուրի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը խոսել է մրցաշրջանի վատ մեկնարկի մասին և անդրադարձել տրանսֆերային շշուկներին։

«Այժմ ինձ համար վատ ժամանակներ են սկսվել «Տոտտենհեմում»։ 2014 թվականին, երբ տեղափոխվեցի այստեղ, շատ հուզիչ էր ամեն բան, սակայն եկավ Մաուրիսիո Պոչետինոն և սկսվեց մի հաջող պատմություն։

Երկրպագուների սպասելիքները մեզանից այս պահին այլ մակարդակի վրա է։ Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Պետք է փորձենք ամբողջությամբ վերացնել բոլոր բացասական կողմերը։ Բայց որն է այս անհաջող արդյունքների պատճառը, դժվարանում եմ պատասխանել։

Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է, և չենք կարողանում հանդիպումը տանել հաղթական ավարտին։ Մենք ինքներս մեզ գցել ենք այսպիսի իրավիճակի մեջ։

Իմ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մենք բոլորս պրոֆեսիոնալ ֆուտբոլում ենք, և այո բոլոր ակումբներն են ցանկանում պայմանագիր կնքել մեզ հետ»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերել Championat.com կայքը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here