«Կրիստալ Փելասի» հարձակվող Վիլֆրեդ Զահան հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է «Daily Mirror»-ը։

Համաձայն աղբյուրի՝ «կապույտները» իվուարցուն դիտարկում են որպես թիմից հեռացող Պեդրոյին փոխարինող։

Զահան Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարձել է երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments