Հենրիխ Մխիթարյանը երեկ երեկոյան իր երկու ակումբակիցների հետ մասնակցել է Հռոմի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած բարեգործական միջոցառմանը։

Այդ միջոցառմանը՝ Հենրիխը, ինչպես նաև Ձանիոլոն և Անտենուչին, կարճ ելույթ են ունեցել տեղացի երեխաների համար․

Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնավորապես նշել է․

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է մասնակցել բոլոր հանդիպումներին։ Բայց սա դժվար է իրականացնել, քանի որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ երազում ենք հանգստի մասին։ Շատ կարևոր է հիանալի նախապատրաստվել յուրաքանչյուր խաղին»։

Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Եվրոպա Լիգայի շրջանակնեում կմասնակցի «Վոլֆսբերգերի» դեմ հանդիպմանը։

Facebook Comments