Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բայերը» սեփական խաղադաշտում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»:
Թուրինի «Յուվենտուսի» փորձառու դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը հայտնվել է մեկնարկային կազմում՝ դառնալով պատմության երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, որն երբևէ հանդես է եկել ՉԼ-ում:
Բուֆֆոնը այս պահին 41 տարեկանէ է և 317 օրեկան: Այդ ցուցանիշով իտալացին զիջում է միայն իր հայրենակից` Մարկո Բալլոտտեին (43 տարեկան, 252 օրեկան):
Նշենք, որ «Յուվենտուսն» արդեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ է դուրս եկել առաջին տեղով, այդ պատճառով «Բայերի» հետ հանդիպումը թուրինյան թիմի համար ոչինչ չի որոշում մրցաշարային տեսանկյունից։

Facebook Comments