«Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն առաջին անգամ մեկնաբանել է իր նշանակումը այս պաշտոնում: Իտալացի մասնագետը գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Կարլո Անչելոտիին:
«Անչելոտին ինձ հոր պես է: Այս ամբողջ ընթացքում նա իմ կողքին էր և օգնում էր ինձ ցանկացած իրավիճակում։ Նա հաղթեց այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ ես դեռ պետք է շատ բան ապացուցեմ։

Մեր գլխավոր նպատակն այս պահին Ա Սերիայում միավորներ հավաքելն է և Չեմպիոնների լիգայի գոտի վերադառնալն է: Այս թիմը մեծ ներուժ ունի»,-Գատուզոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Facebook Comments