«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է «Էլ Կլասիկոյի» և Չեմպիոնների Լիգայի մասին:
«Ես ակնկալում եմ տեսնել շատ ուժեղ
«Ռեալ», սովորաբար մադրիդցիները շատ լավն են նման հանդիպումներում: Այս դերբիներն առանձնահատուկ են, և կարեւոր չէ, թե ինչ մարզավիճակում են նրանց մոտենում մրցակիցները:
Չեմպիոնների լիգայում մենք պետք է ամեն ինչ սկսենք զրոյից, քանի որ դա նոր տարի է և նոր մրցակցություն: Մենք ուսումնասիրել ենք անցյալի սխալները և կենտրոնանալու ենք ներկայի վրա ։ Հիմարություն կլիներ նույն ծուղակում ևս մեկ անգամ հայտնվելը», – հայտարարել է Մեսսին:
Նշենք, որ «Էլ Կլասիկոն» տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Facebook Comments