«Չելսիի» ֆուտբոլիստ` Վիլլիանը խոսել է իր ապագայի մասին:

«Ես դա մի քանի անգամ ասել եմ, և կրկնում եմ, ես ցանկանում եմ մնալ «Չելսիում»։ Ես շատ եմ սիրում ակումբը, ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը, այնպես էլ իմ ընտանիքը, մեզ դուր է գալիս Լոնդոնում։
Մրցաշրջանը մոտենում է միջնամասին, և ես փորձում եմ չմտածել դրա մասին և կենտրոնանալ թիմի խաղերի վրա:
Իմ գործակալն ու ակումբը բանակցում են, և ես հույս ունեմ, որ շուտով մենք լավ լուրեր կլսենք։ Ընթացքում տրանսֆերային պատուհանների ժամանակ անընդհատ տարբեր խոսակցություններ են տեղի ունենում և հատկապես այն խաղացողների մասին, որոնց պայմանագրերը սպառվում են:
Բայց ես 100%- ով կենտրոնացած եմ «Չելսիի» հետ հաջող մրցաշրջանի վրա»,- ասել է բրազիլացի 31-ամյա ֆուտբոլիստը:
Նշենք, որ Վիլլիանը 2013թ. հանդես է գալիս «Չելսիում»:

Facebook Comments