«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սպառնում է իր մրցակիցներին:
«Ես գիտեմ, որ Անգլիան մի երկիր է, որը Սուրբ Ծննդի խենթ շրջան է ապրում: Դա հաճախ վնասում է ֆուտբոլիստներին, թիմերին և նրանց կարգավիճակին։ Փետրվարին Ես ավելի լավ կհասկանամ իմ ֆուտբոլիստներին, իսկ նրանք ավելի լավ կհասկանան ինձ։ Փետրվարին մեզնից բոլորը կվախենան», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է դարձել նոյեմբերին Մաուրիսիո Պոչետինոյի անսպասելի պաշտոնանկությունից հետո:

Facebook Comments