«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն պատմել է, թե որտեղ կցանկանար կարիերան շարունակել մոտ ապագայում:

«Կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»: Բոլորը գիտեն, թե ինչ եմ զգում ակումբի հանդեպ, և ակնհայտ է, որ ես ուրախ կլինեի վերադառնալ: Ես միշտ այդպես եմ ասել, բայց դա բարդ է», — Պեդրոյի խոսքը մեջբերում է «Diario AS»ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում և կողմերը չեն նախատեսում երկարաձգել պայմանագիրը:

Facebook Comments