Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը իր մասնակցության մասին:
«Եթե ես ակումբի սեփականատիրոջը ասեմ, որ ցանկանում եմ թիմում տեսնել Լիոնել Մեսսիին, Կիլիան Մբապեին Կրիշտիանու Ռոնալդուին, ապա ինձ դուրս կվռնդեն «Չելսիից»: Ես չեմ ուզում դա անել, ակայն ես հնարավորություն ունեմ իմ կարծիքն արտահայտել այս կամ այն թեկնածության վերաբերյալ։ Մենք բաց հարաբերություններ ունենք ղեկավարության հետ», – մարզչի խոսքը մեջբերում է «Goal. com»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
«Չելսիից» հանվել է տրանսֆերային արգելքը:
16 տուրից հետո լոնդոնցիները 29 միավորով չորրորդ տեղում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments