«Ռեդ Բուլի» հարձակվող Էռլինգ Հալլանդը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հաղորդում է «Daily Mail» պարբերականը՝ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերը ուրբաթ առավոտյան մեկնել է Զալցբուրգ, որպեսզի կարողանա համոզել Հալլանդին տեղափոխվել անգլիական ակումբ։

Նշվում է, որ Սուլշերը ստիպված էր անձամբ շտապ հանդիպում ունենալ 19-ամյա հարձակվողի հետ, քանի որ վերջինիս տեղափոխման գործով արդեն իսկ լրջորեն բանակցություններ են սկսել «Լեյպցիգը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Facebook Comments