Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդի Յունգբերգը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից»
0:3 հաշվով կրած պարտությունը:
«Խաղը ցույց տվեց, թե որքան բարձր որակի հանդիպում է անցկացնում «Մանչեսթեր Սիթին»: Կևին Դե Բրույնեն ցույց տվեց իր բարձր մակարդակը: Մենք աշխատել ենք մեր խաղի կառուցվածքի վրա, սակայն մրցակցին այնուամենայնիվ հաջողվեց գոլեր խփել։
Նրանք չեմպիոններ են: Ես հպարտանում եմ մեր տղաներով։ Նայեք թիմի տարիքին, որն ավարտել է խաղը։ Սա վետերանների թիմ չէ:
Ես զգում եմ, որ մենք լավ ենք պահում գնդակը և լավ էինք խաղում։ Բայց Մեզ չբավականացրեց սրությոյնը, իսկ երբ հաշիվը դարձավ 0:2 և 0:3, դա կոտրեց խաղացողներին: Նրանք ցույց տվեցին ոգի, բայց դժվար է խաղալ, երբ 0:3 հաշվով պարտվում ես:
Նայեք «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների անուններին և արժեքներին, որոնք փոխարինման էին դուրս գալիս։ Մեր միջև անդունդ է, բայց ես հպարտ եմ թիմով», — պատմել է Յունգբերգը «Sky Sports»-ին տված հարցազրույցում:

Facebook Comments