«Միլանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Պիոլին։

53-ամյա մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։ Հաղորդվում է որ մասնագետը տարեկան կվաստակի 1 մլն․ եվրո։

Պիոլին «Միլանի» գլխավոր մարզիչ պաշտոնում փոխարինեց Մարկո Ջամպաոլոյին, ում հրաժարականի մասին հաղորդվեց հոկտեմբերի 8-ին։

Մինչ այդ Պիոլին աշխատել է «Ինտերում», «Լացիոյում» և «Ֆիորենտինայում»։

«Միլանը» 7 տուրից հետո 9 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը մրցաշարային աղյուսակում առաջատար «Յուվենթուսին» զիջելով 10 միավոր։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here