«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատմել է, որ ակումբը հետաքրքրություն էր ցուցաբերել «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ, սակայն այժմ նրա տրանսֆերից հրաժարվել է։
«Իբրահիմովիչը հզոր բնավորությամբ մեծ մարդ է։ Մենք մտածում էինք Զլատանի հնարավոր տրանսֆերի մասին, երբ թիմը մարզում էր Կարլո Անչելոտին, քանի որ նրա օրոք նա որոշակի դեր կստանար։
Այժմ ես այլ առաջնահերթություններ ունեմ։ Մեր թիմը պետք է մեկ այլ սխեմայով խաղա` պաշտպանության բարձր գծով», – Լաուրենտիսի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն։

Facebook Comments