Անցած շաբաթ Հայկական ֆուտբոլում և արտերկրում տեղի ունեցավ մի շարք իրադարձություններ: Առանձնացրել ենք մի քանիսը և ձեզ ենք ներկայացնում դրանք`

Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի18-րդ տուրի լավագույն մարզիչ:

Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Ղազարյանը ներկա էին «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղին:


Եվրոպայի Լիգայի 1/16-րդ փուլում «Ռոման» կմրցի Բելգիական «Գենտի» հետ:


Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել «Ռոմայի» հերթական խաղում «Սպալի» դարպասը, փոխարինման մտնելուց 4րոպե անց:

«Նոա» ՖԱ-ն ակադեմիա է ստեղծում և կհամագործակցի գերմանական ակումբի հետ
Ակումբի ղեկավարությունն այցելել է «Վոլֆսբուրգի», «Շալկեի», «Քյոլնի» և «ՊՍՎ»-ի ակադեմիաներ, որից հետո հաջողվել է համաձայնության հասնել գերմանական ակումբներից մեկի հետ:

Դանիա. Սուպերլիգա-20-րդ տուր
«Բրենբյու»-«Հոբրո» 1-1
Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մեր հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Հոբրոն»12-րդ տեղում է:

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի Գրիգորիյ Բաբայանը:
Նշենք, որ «Տոբոլը» հետաքրքրված է մեր տաղանդավոր ֆուտբոլիստ` Պետրոս Ավետիսյանի ծառայություններով:

Իսպանիա Մ19 առաջնություն | Խումբ 7 | 15-րդ տուր
«Էլչե»-«Լևանտե» 0: 1
Էդգար Սևիկյանը («Լևանտե») մասնակցել է հանդիպմանը և փոխարինվել է 86-րդ րոպեին:
15-րդ տուրից հետո «Լեւանտեն» 2-րդ տեղում է:

Facebook Comments