«ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող` Նեյմարը «France Football»-ին տված հարցազրույցում պատմել է, որ չի ձգտում լինել գլխավոր գործող անձը:
«Ես երբեք չեմ խաղում թիվ մեկը լինելու համար, ես պարզապես խաղում եմ, քանի որ սիրում եմ ֆուտբոլը։ Ես երջանիկ եմ, երբ խաղում եմ։ Եվ ամեն անգամ, երբ ես խաղադաշտում եմ, տրվում եմ 100 տոկոսով»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «France Football»-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը մրցաշրջանի սկզբին չէր ցանկանում հանդես գալ «ՊՍԺ»-ի կազմում և ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», որն այդպես էլ տեղի չունեցավ։

Facebook Comments