Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:
«Էդեն Ազարը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա անհավանական խաղացող է։ Նա կարող է լուծել դիմակայությունների ելքերը։ Բայց նա տարբերվում է Ռոնալդուից, նրանք տարբեր հատկանիշներ ունեն։ Էդենը չի կարողանա ամբողջությամբ փոխարինել Կրիշտիանուին։ Չնայած դրան, Ազարը միևնույն է հիանալի ֆուտբոլիստ է»,- արգենտինացի հարձակվողի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բելգիացին ութ հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, խփել է մեկ գոլ և երեք անգամ գոլային փոխանցում է կատարել իր թիմակիցներին:

Facebook Comments