Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի ռմբարկուն կարող է կարիերան ավարտել իտալական գրանդ ակումբում:
«Կրիշտիանուն իսկապես կարող է կարիերան ավարտել Թուրինում: Ռոնալդուն երկար պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ: Նա երջանիկ է խաղալ այդ թիմում»,-Մենդեշի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Իտալական Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Կրիշտիանուն մասնակցել է 13 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 9 գոլ և մեկ արդյունավետ գոլային փոխանցում:

Facebook Comments