«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում, հաղորդում է «Süddeutsche Zeitung»-ը։
Աղբյուրի տեղեկություններով` 31-ամյա ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանի ապագան։

Բոատենգը ցանկություն է հայտնել հունվարին հեռանալ «Բավարիայից»: Դատելով ամենից՝ Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությանը դեմ չէ ֆուտբոլիստին հրաժեշտ տալուն:
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը 8 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում:

Facebook Comments