Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը խոսել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Հուզվում եմ, չէ որ դա կլինի իմ առաջին Էլ Կլասիկոն։ Նախկինում Ես դիտել եմ այս խաղերը հեռուստատեսությամբ, ամենից շատ ինձ դուր եկավ «Կամպ Նոու»-ի հաշիվը 5:0: Աշխարհի լավագույն երկու թիմերը կհայտնվեն խաղադաշտում։ Մենք կփորձենք տիրել գնդակին, ինչպես միշտ անում ենք։ Ես չգիտեմ, թե ինչպես են մադրիդցիները խաղալու, բայց մենք գործելու ենք այնպես, ինչպես մյուս բոլոր խաղերում», — հոլանդացու խոսքը մեջբերում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Էլ Կլասիկոն տեղի կունենա այսօր
«Կամպ Նոու» մարզադաշտում: Մեկնարկը Երեւանի ժամանակով` 23:00-ին:

Facebook Comments