Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պատմական նվաճման նախաշեմին է։ Այսօր կայանալիք «Էլ Կլասիկոյում» խաղադաշտ դուրս գալու պարագայում, ինչը կարծես թե ոչ ոքի մոտ կասկած չի հարցուցում, Սերխիո Ռամոսը կդառնա «Էլ Կլասիկոների» պատմության ընթացքում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ 43 խաղ։

Այս պահին Սերխիո Ռամոսն առաջին հորիզոնականը կիսում է ևս 3 ֆուտբոլիստների հետ, ովքեր սակայն ավարտել են իրենց ելույթեները թիմերի կազմերում։

ԽաղՖուտբոլիստԱկումբ
42Սերխիո ՌամոսՌեալ Մադրիդ
42Ֆրանսիսկո ԽենտոՌեալ Մադրիդ
42ՉավիԲարսելոնա
42Մանուել ՍանչիսՌեալ Մադրիդ
41Լիոնել ՄեսսիԲարսելոնա
39Անդրես ԻնիեստաԲարսելոնա
37Ֆերնանդո ՀիերոՌեալ Մադրիդ
37ՌաուլՌեալ Մադրիդ
37Իկեր ԿասիլյասՌեալ Մադրիդ
36Սերխիո ԲուսկետսԲարսելոնա


Իր հերթին Լեո Մեսսին կարող է զբաղեցնել Ռամոսի տեղը և երկրորդ հորիզոնականում ընկերակցել «Ռեալի» անվանի երեք ֆուտբոլիստներին իր անցկացրած խաղերի թիվը հասցնելով 42-ի։

«Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսն էլ կարող է հավասարվել Ռեալի ֆուտբոլիստների մեկ այլ խմբի ովքեր իրենց ակտիվում ունեն 37-ական հանդիպում։

«Էլ կլասիկոն» կկայան այսօր՝ դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 23։00-ին։

Facebook Comments