Ա Սերիայում կայացավ երկու հանդիպում:
Նախ 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը տեղի ունեցավ: «Բրեշիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլոյին»:
«Սասուոլոն» ամեն խաղակեսերում մեկական գոլ խփեց:
Սկզբից հաշիվը բացեց Համեդ Տրաորեն, այնուհետև առավելությունը զարգացրեց` Ֆրանչեսկո Կապուտոն այս խաղի վերջակետը դնելով, հաշիվը դարձրեց 2-0:
Այս հաղթանակից հետո Դե Զերբիի տղաները մոտեցան 10-նյակին, իսկ «Բրեշիան» վտանգավոր գոտում է:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում, որտեղ «Սամպդորիան» հյուրընկալեց գործող չեմպիոն` «Յուվենտուսին»:
Հանդիպումը շատ լարված պայքարում անցավ: Արդեն 19-րդ րոպեին Պաուլո Դիբալան բացեց հանդիպման հաշիվը: «Յուվեի» գոլին «Սամպդորիան» պատասխանեց Ջանլուկա Կապրարիի գոլով, իսկ խաղակեսի վերջում իր մասին հիշեցրեց Կրիշտիանո Ռոնալդուն հաշիվը դարձնելով` 1-2: Այդպես էլ երկրորդ կեսում գոլեր չտեսանք և «Յուվեն» դժվարին հաղթանակ տարավ:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակելով 42միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սամպդորիան» 15 միավորով` 16-րդ հորիզոնականում է: