Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մասնակցել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված խաղին (0:0) և դարձել է բացառիկ նվաճման հեղինակ:

Այսպիսով, Ֆատին Էլ Կլասիկոյի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտն է դարձել 1941 թվականի հոկտեմբերից (17 տարի և 48 օր):
Բացարձակ ռեկորդը պատկանում է
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Վիսենտե Մարտինեսին, որը խաղացել է «Արքայական» ակումբի դեմ 16 տարեկան և 278 օրեկան:

Հիշեցնենք, որ խաղի 83-րդ րոպեին 17-ամյա ֆուտբոլիստը փոխարինել էր ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին մասնակցել է Պրիմերայի 10 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել 1 արդյունավետ գոլային փոխանցում:

Facebook Comments