«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը ցանկանում է լքել մյունխենյան թիմը։
30-ամյա խաղացողը այս միջազգային դադարի ընթացքում իր մտադրության մասին կհայտնի ակումբի ղեկավարներին։
Sport Bild կայքը տեղեկացնում է, որ գերմանացին դժգոհ է ակումբում ունեցած իր քիչ քանակությամբ խաղային պրակտիկայից, ինչպես նաև կարծում է, որ այլևս նա բավարար գնահատված չէ այս թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 7 հանդիպման։
Facebook Comments