«Football Italia»-ի համաձայն՝ իտալական
«Միլանը» հետաքրքրված է Հոլանդի ծառայություններով:
Իտալական ակումբը 19-ամյա հարձակվողին առաջարկել է երկարաժամկետ պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 5.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ նորվեգացին ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ստանալ, և «Միլանը» պատրաստ է ապահովել նրան դրանով:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Լայփցիգը», «Չելսին» , «Միլանը» ևԴորտմունդի «Բորուսիան»:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 28 գոլ և կատարել է 7 արդյունավետ գոլային փոխանցում:

Facebook Comments