Միկել Արտետայի նշանակումն «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում դեռևս ամբողջությամբ համաձայնեցված չէ։
Գործարքը հետաձգվում է 2 միլիոն ֆունտ փոխհատուցման պատճառով, որը «Մանչեսթերի Սիթիի» պահանջում է գլխավոր մարզչի օգնականին բաց թողնելու համար։

Ինչպես հաղորդում է «Sky Sports»ն այս պահին ըթնանում են բանակցությունների և Մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում զիջել դիրքերը, քանի որ Արտետայի պայմանագրում, որպես հրաժարագին նշավծ է հենց 2 մլն․ ֆունտ գումարը։

BBC-ն էլ իր հերթին տեղեկացնում է, որ «Արսենալը» վաղը կհայտարարի Արտետայի նշանակման վերաբերյալ՝ համաձայնվելով «Սիթիի» պայմաններին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արտետան համաձայնության է եկել «Արսենալի» հետ և անգամ հասցրել է քննարկել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում պահանջվող ձեռքեբրումները։

«Արսենալն» այս պահին 17 տուրից հետո 22 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի 10-րդ հորիզոնականը։

Facebook Comments