«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը կիսվել է «Լիվերպուլի» հարձակվող Մո Սալահի վերաբերյալ կարծիքով։

«Ինձ դուր է գալիս նրա էվոլյուցիան։ «Մոնտերեյի» հետ խաղում (2:1) նա վերցնում էր իր վրա փլեյմեյքերի պարտականությունները։ Հիանալի պահեր էր ստեղծում տուգանային հրապարակի մոտակայքում և տեղ-տեղ հիշեցնում էր Մեսսին։

Հիանալի է, որ տղան, ով շատ գոլեր է խփում, նաև կարողանում է գոլային փոխանցումներ կատարել։ Նա կատարյալ խաղացող է։ Հենց այդպիսի որակներով օժտված ֆուտբոլիստներով ենք բոլորս հիանում և ֆուտբոլիստներից հենց դա ենք ցանկանում», — ասել է Վենգերը։

Facebook Comments