Կանտեն պատասխանել է իր շուրջը պպտվող շշուկների մասին և ասել է, որ վաղուց չի հանդիպել իր գործակալի հետ: Կանտեն վերջերս հարցազրույց է տվել որտեղ ասել է, որ իրեն ամեն ինչ գոհացնում է ակումբում և չի պատրաստվում փոխել թիմը:

Վերջերս Կանտեն մասնակցել է մի բարեգործական ակցիայի, որտեղ նա խաղացել է իր մի քանի մարզաշապիկներով, որոնցից մեկը չեմպիոնական էր «Լեսթերի» կազմում, ինչպես նաև «Չելսիի» կազմում չեմպիոնական խաղակոշիկներով: Խաղից հետո նա շփվել է «Չելսիի» երկրպագուների հետ և ասել է նրանց, որ ինքը գործակալին ասել է, որ պետք չէ զանգահարել իրեն և քննարկել այլ ակումբներից առաջարկներ, քանի որ Կանտեն գտել է իր թիմը և չի ցանկանում ոչինչ փոխել կարիերայում:
«Ես չեմ ցանկանում ոչինչ փոխել, քանի որ ինձ դուր է գալիս իմ թիմը։ Ես ցանկանում եմ մնալ
«Չելսիում» այնքան երկար, որքան ինձ թույլ կտա դա անել ակումբը», – ասել է Կանտեն երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Կանտեն «Չելսի» էր տեղափոխվել 2016թ-ին:

Facebook Comments