Լոնդոնի «Արսենալը» հերթական ձախողված մրցաշրջանն է անցկացնում և արդեն մոտ ժամանակներս ռիսկի է դիմում մնալ առանց որոշ առաջատարների: Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նրանց թվում է, ովքեր ուզում են լքել թիմը:
«The Independent»-ի տվյալներով՝ 30-ամյա գաբոնցին կհեռանա թիմից, և կտեղափոխվի այնտեղ, որտեղ ավելի հավանական է, որ կպայքարի տիտղոսների համար: Նրա ցուցանիշները խոսում են իր մասին: Երկու տարվա ընթացքում «Արսենալում» նա անցկացրել է 86 հանդիպում, խփել է 54 գոլ:

Facebook Comments