«Մանչեսթեր Սիթիում» Պեպի օգնական Միկել Արտետան գլխավորեց «Արսենալը»: 37-ամյա մարզիչը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին «Արսենալի» հետ քննարկել է հնարավոր տրանսֆերները: Նշենք, որ Արտետան հանդես է եկել «Զինագործների» կազմում 2011-16թվականներին: Կարիերան ավարտելուց հետո նա ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիիում»` Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում:

Այժմ «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը`17 տուրից հետո հավաքելով 22 միավոր:
Նոյեմբերի 29-ին լոնդոնյան ակումբը հեռացրել է Ունաի Էմերիին, ինչից հետո թիմը ժամանակավորապես գլխավորել է մարզիչ Ֆրեդի Յունգբերգը:

Facebook Comments