Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում իրար հետ հանդիպեցին «Ֆւորենտինան» և «Ռոման»: Բավականին թեժ և դրամատիկ հանդիպում տեղի ունեցավ: Տիպիկ Իտալական գեղեցիկ և գրավիչ ֆուտբոլ:
Հանդիպումը ավարտվեց 1-4 հաշվով` օգուտ «Ռոմայի»: «Ռոման»իրոք տպավորիչ և անչափ գեղեցիկ ֆուտբոլ խաղաց: Միանշանակ արժանի էր հաղթանակի:

Նախ հանդիպմանը հաշիվը բացվեց գեղեցիկ խաղարկված գրոհից հետո: Պելեգրինին ֆանտաստիկ փոխանցում կատարեց դեպի Ձանիոլոն, ով մեկ հպումով գնդակը ուղղարկեց Ջեկոյին, վերջինս գրավեց դարպասը: Այնուհետև Ալեքսանդր Կոլարովը տուգանայինից խոյահարեց մրցակցի դարպասը: «Ֆւորենտինան» թրջեց մի փոքր հանդիպման հաշիվը` ինտրիգ մցնելով այս հանդիպման մեջ: Միլան Բադելը մոտ տարածությունից հաշիվը կրճատեց: 2-րդ խաղակեսում անզիջում պայքար տեսանք, որով այս խաղը ավելի հետաքրքրացավ: վերջնամասում խաղի հերոսներից` Պելեգրինին գնդակը ուղղարկեց մրցակցի դարպասը, իսկ վերջում Ձանիոլոն հանդիպման վերջակետը դրեց` 1-4 և «Ռոման» տպավորիչ հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակելով 35միավոր` 4րդ հորիզոնականում ամրապնդվեց, իսկ «Ֆիորենտինան» 17միավորով 14-րդ հորիզոնականում է:

Facebook Comments