«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Ֆրենկ Լեմպարդի մասին: «Կարծում եմ ՝ մեր միջև զգացողությունները կմնան հավերժ: Ես միշտ շնորհակալ կլինեմ նրան, այն ամենի համար, ինչը նա ինձ նվիրել է որպես խաղացող։ Դա ոչինչ չի փոխի։ Ես սիրում եմ այս տղային, բայց հուսով եմ, որ նա կիրակի պարտվելու է: Անկասկած, ամուր գրկախառնություն կլինի խաղից առաջ, և ևս մեկը խաղավարտին: Կարող եք վստահ լինել դրա մասին, անկախ արդյունքից, և նրանից, թե ով է գոհ, կամ հիասթափված»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Նշենք, որ «Տոտենհեմ»- «Չելսի» հանդիպումը կկայանա կիրակի 20:30-ին, որտեղ Ժոզե Մոուրինյոն կմրցի իի նախկին թիմի դեմ, որի մարզիչն է իր սիրելի ֆուտբոլիստ` Ֆրենկ Լեմպարդը:

Facebook Comments