Լոնդոնի «Չելսին» առաջիկայում կավարտի Անգլիայի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը, հայտնում է «The Sun»-ը:
Բրիտանացի հայտնի լրագրող Դունկան Ռայթը հայտնել է, որ «Չելսին» «Բորուսիային» կվճարի 120 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն ֆուտբոլիստը Գերմանիայում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին հեռանալ «Բորուսիայից»,սակայն գերմանական ակումբը պնդում է, որ Սանչոն պեռք է ավարտի մրցաշրջանը Բունդեսլիգայում, իսկ արդեն ամռանը հեռանա ակումբից:
Ավելի վաղ Սանչոյի ծառայություբներով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց տրանսֆերը այդպես էլ չկայացավ:

Facebook Comments