Քիչ առաջ ավարտվեց հերթական խելահեղ Լոնդոնյան դերբին: «Չելսին» երկու անպատասխան գնդակ ուղղարկեց «Տոտենհեմի» դարպասը: Երկու անգամ տանտերերի դարպասը գրավեց Վիլլիանը:
Ընդհանրապես «Չելսին» ավելի լավ տեսք ուներ, քան «Տոտենհեմը» և արդարացիորեն հաղթեց:
Ֆրենկ Լեմպարդը տակտիկապես գերազանցեց Ժոզե Մոուրինյոին, ասել է թե աշակերտը հաղթեց ուսուցչին: Լեմպարդի թիմը այսօր անհավանական լավն էր, բազում պահեր ուներ, որից կարողացավ օգտվել: Կարևորը դիտեցինք անգլիական հրաշք ֆուտբոլ,երկու հզոր թիմերի մասնակցությամբ:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակելով 32միավոր ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում, իսկ «Տոտենհեմը» 26միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական:
Facebook Comments